Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն իսպանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար պահանջում է աշխատավարձի հնգակի բարձրացում՝ 9-ից մինչև 45 մլն եվրո:
AS-ը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի պահանջները բավարարելու համար Իսպանիայի չեմպիոնը կգտնի նոր տիտղոսային հովանավոր և կերկարաձգի պայմանագիրը Nike-ի հետ:
Սպասվում է, որ բրազիլացու հետ «Բարսելոնա»-ի պայմանագրի երկարաձգումը տեղի կունենա մրցաշրջանի ավարտից հետո: