Եվրախորհրդարանի պատգամավորները հորդորել են ԵՄ-­ին ԼՂ հարցում վերջ տալ հավասարության նշան դնող հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ընդառաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ­-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ:

Մասնավորապես, Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Ֆրանսուազ Գրեսետետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և Եվրոպական միության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին գրավոր հարցադրում ներկայացրել: Դրանում պատգամավորը հանձնակատարին հորդորել է քայլեր ձեռնարկել` հրադադարի պահպանման և ամրապնդման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունից, Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Խորդի Սեբաստիան նշել է, որ ԼՂ­ում տեղի ունեցած դեպքերի հետ կապված նամակ է հղել Մոգերինիին, որտեղ ընդգծել է Ադրբեջանի կողմից ԼՂ-­ում քաղաքացիական անձանց նկատմամբ ցուցաբերած բռնությունների փաստերը:

Նա հորդորել է Եվրոպական միությանը վերջ տալ հրադադարի խախտման հարցում «կողմերին կոչեր անելուց», այն դեպքում, երբ ակնհայտ է կոնկրետ հանցագործը: Սեբաստիան վերջերս եղել է և Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Ապրիլի 12­-ին նախատեսվում է նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության ընդունումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:




Լրահոս