
Բելգիահայ համայնքը ապրիլի 10-ին բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև:
Ցույցին մասնակցել են Բելգիայի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ:
Ցույցի մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, հայտնել իրենց պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու Արցախի ժողովրդի արդարացի պայքարին: