Ararartnews.am-ը գրում է, որ քիչ առաջ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբերից մեկի պետ Մաքսիմ Հարությունյանը հարձակում է գործել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ararartnews.am կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի վրա։ Երբ վերջիններս ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգ են ստացել եւ ժամանել նախընտրական շտաբ, շտաբի պետը հարվածել է նրանց, գցել տեսախցիկը, սպառնացել է վնասել նաեւ ավտոմեքենան։ Արայիկ Հարությունյանն ու Ալեն Սիմոնյանը այս պահին Հրազդանի ոստիկանական բաժանմունքում են եւ հաղորդագրություն են ներկայացնում հանցագործության մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կայանալու են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները. ընտրապայքարը ծավալվելու է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի միջեւ։