
Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին համախմբման կոչով:
Այս առիթով արձագանքներ արդեն իսկ եղել են:
Դրանցից հերթականը ստացվեց այսօր: Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն դիմեց ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը և հայտարարեց, որ միանում է Կոմանդոսի կոչին:
Գեներալի հայտարարությունը ArmLur.am-ը ներկայացնում է բառացի. «Նախ բազմազան առիթներով եղած եմ Հայաստան մեր պանծալի բանակի հատուկ բաժնի մը հետ գործակցելով ու ծառայելով, իսկ հիմա կ’ընդառաջեմ Արկադի Տեր Թադեվոսյանի կոչին: Պատրաստ եմ իմ մասնագիտությամբ միանալու Հայաստան և Սփիւռքի զինվորականներու միացյալ աշխատանգին՝ ի պաշտպանութիւն Հայրենիքի և Արցախի և Հայ ժողովրդին: Ջերմ ողջույմներով Համայն Հայութեան Պրիկատի Գեներալ. Սեդո Մալաթեան Ա.Մ.Ն Հ.Գ. պետք ունենք աւելի մասնագիտատացնել մեր Ռազմական Հետազոտութիւնը և նաև ուրիշ բաներ, որ աւելի եւս կը հզորացնէ մեր բանակը»:

2014, Հայաստան
