
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2 և սպանության փորձի 1 դեպք, ոորնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 21 դեպքից` 20-ը, իսկ խուլիգանության` 1 և կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, գողության և խարդախության 2-ական դեպք: Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: