Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մի ողջ օր անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին՝ ապրիլի 11-ին, Սերժ Սարգսյանը առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում: Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ից մեկնել է միայն ուշ երեկոյան: Ակնհայտ է, որ այդ այցելությունը սովորական չի եղել: Միամտություն կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել զուտ այդ գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով:

Իհարկե, հայ հանրությունը եւս ՊՆ-ի ղեկավար կազմից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, բայց դրանք ապագայում, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ներկա լարվածությունը ետեւում մնացած կլինի: Եւ այս ֆոնին հետաքրքիր էր, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որը նվիրված էր  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված վիճակին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս