Միլիոնատեր գործարար-նախարարն Արցախին ընդամենը իր աշխատավարձն է փոխանցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկվանից փորձում է պարզել, թե ՀՀ կառավարության գործարար անդամները որքան գումար են փոխանցել Արցախին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, ինչպես հայտնի է, գործարար-նախարարներից մեկն է: Նրա ընտանիքին է պատկանում «Արտֆուդ» ընկերությունը: Մինչեւ նախարար նշանակվելը Կարապետյանը զբաղված էր այդ ընկերությունը ղեկավարելով: Ներկայումս ընկերությունը ղեկավարում է նախարարի որդին՝ Վաչագան Կարապետյանը: Նախարարի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 198 մլն դրամ, 70 հազար դոլար, 65 հզր 400 եվրո:

Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 7 մլն 340 հզր դրամ, բացի այդ՝ գույքի օտարումից ստացել է 36 մլն դրամի եկամուտ: Բայց որպես օգնություն Արցախին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փոխանցել է 581 հազար 306 դրամ: Սա նախարարի մեկ ամսվա աշխատավարձն է:

Մենք կշարունակենք հետեւել այս թեմային, որպեսզի պետության հաշվին իրենց բիզնեսը ծաղկեցնող յուրաքանչյուր պաշտոնյա այսօր օգնի Արցախին ժամանակակից սպառազինություն ունենալու հարցում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս