ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 12-ին կրկին այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Նախարարը զինվորական հոսպիտալի պետի և բժիշկների հետ տեսակցել է վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, բժշկական անձնակազմի հետ քննարկել է նրանց առողջության հարցն ու բուժման ընթացքը:
Նախարարը զրուցել է նաև զինծառայողների հետ՝ քաջալերել և մաղթել շուտափույթ ապաքինում: