«Հնարավոր է` զինծառայողը մահացած չի եղել, և նրա մահը վրա է հասել խոշտանգման պատճառով». ՊՆ-ն հավաքագրում է փաստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հստակ է` հայկական կողմին վերադարձված զինծառայողների մարմինները խոշտանգված են եղել, սակայն հաշվի առնելով մի քանի հանգամանքներ` հասարակությանը շատ բան կարող է չներկայացվել: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ պետք է առանձին փորձաքննություներ իրականացվեն` միաժամանակ նկատելով, որ քրեական գործերի հարուցման տեսանկյունից կան մարդու իրավունքների նորմերի խախտումներ: «Չի բացառվում, որ զինծառայողը մահացած չի եղել, և նրա մահը վրա է հասել խոշտանգման պատճառով», – հավելեց նա: Ավետիսյանը նշեց, որ «Կարմիր Խաչ»-ին կամ նմանօրինակ այլ կառույցներին դիմելու հստակ մեխանիզմներ կան:




Լրահոս