Զինվորների մարմինների խոշտանգված լինելու փաստով որ կազմակերպություններ կարող է դիմել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած քննարկման ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ հայկական կողմին վերադարձված զինծառայողների մարմինների խոշտանգման լինելու առումով միջազգային կառույցներին կարելի է դիմել 3 փաստով`ագրեսիա, ռազմական հանցագործություններ, և մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: Անդրադառնալով այն կազմակերպություններին, որոնց պետք է դիմել` Մարուքյանը նշեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ պետք է անհատական դիմումներ ներկայացնել և Միջազգային քրեական դատարան, որի անդամ սակայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն հանդիսանում, բայց կարող են դիմել ՄԱԿ-ին, որն էլ կարող է դիմել` հարցը քննելու համար: «Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է զեկույցներ ներկայացնեն, որը շատ լուրջ հենք է հանդիսանում հետագայում ընդդեմ Ադրբեջանին ներկայացնելու», – նշեց նա:




Լրահոս