Մերկելն Էրդողանին հիշեցրել է խոսքի ազատության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի միջև ծագած կոնֆլիկտը, փոխանցում է DW-ն:

«Մեր Հիմնական օրենքում կան բազային արժեքներ, մասնավորապես, 5-րդ հոդվածում գրված է խոսքի ազատության, գիտության և, իհարկե, մշակույթի մասին: Այդ բազային արժեքները գործում են՝ անկախ քաղաքական խնդիրներին: Կարծում եմ, որ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրամիության, այդ թվում Գերմանիայի շահերից է բխում քաղաքական լուծումը»,- ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոք էր ներկայացրել Մայնցի դատախազություն իրեն ծաղրած գերմանացի երգիծաբանի դեմ: Երգիծաբանն իբր վիրավորել էր Թուրքիայի նախագահի նրան նվիրած բանաստեղծությունով:




Լրահոս