
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահին ամենահաճախ տրվող հարցերը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Ավանդաբար դրանք սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր են: Մեծ տեղ են զբաղեցնում բնակարանային և կոմունալ ծառայությունների վերաբերյալ հարցերը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ռուս փորձագետների խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս կքննարկվի ուղիղ եթերում:
Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ գիծը» տեղի կունենա վաղը՝ ապրիլի 14-ին: Նշենք, որ այն կհեռարձակվի «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: