Մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկովյան Գորկիում մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, առայժմ տեղի է ունենում ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը: Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստի օրակարգը, ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրացման խորացման գերակա խնդիրները: Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի լայն շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ­ի գործառմանը եւ ինտեգրացման ճյուղային ուղղությունների զարգացանը:

Քննարկվելու են ԵԱՏՄ­ի անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Միջկառավարական խորհրդի նիստն առաջինն է, որի նախապատրաստումն իրականացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նորացված կազմը՝ նոր նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:




Լրահոս