
«… Չեմ տա, ես քեզ դիտավորյալ տուն չեմ տա, ինձ համա՞ր ես կռվել, չկռվեիր»:
Ըստ «Ֆեյսբուք»-ում շրջանառվող տեղեկությունների՝ Կովալենկո Շահգալդյանն այսպես է պատասխանել իրեն բնակարան տրամադրելու համար դիմած ազատամարտիկին: ՀՀԿ-ական մարզպետը նախկինում էլ աչքի էր ընկնում իր ցինիկ եւ առողջ տրամաբանությանը հակասող արտահայտություններով, բայց այս անգամ կարծես թե կերտեց իր գլուխգործոցը: Նման վերաբերմունքն ազատամարտիկի նկատմամբ, ով կռվել է, որպեսզի այսօր Շահգալդյանի նմանը վայելի իր պաշտոնն ու թալանի ժողովրդին, պարզապես աններելի է: Մյուս կողմից՝ երեւի իրոք ազատամարտիկն իր համար չի կռվել, քանի որ արդարացի չի լինի Շահգալդյանին համարել հայ ժողովրդի մասնիկ: