Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ:
85 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 10 մարզիկներ Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունգարիայից և Լիտվայից:
Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 145 կգ, այնուհետ 151 կգ, սակայն երրորդ մոտեցում չունեցավ: Հրում վարժության ժամանակ Միրզոյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 181 կգ, հետո մոտեցավ 187 կգ-ին, որը նրան բարձրացնել չհաջողվեց: Երրորդ մոտեցման ժամանակ մարզիկը բարձրացրեց ծանրաձողը, սակայն այն չհաշվվեց: Երկամարտի 332 կգ արդյունքով նա C ենթախմբում զբաղեցրեց 3-րդ տեղը:
85 կգ քաշային կարգի A և B ենթախմբերում մասնակցում են 20 ծանրորդներ:
Ապրիլի 13-ին կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:
Նորվեգիա, Ֆորդե
ՀԱՕԿ լրատվության բաժին