ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսքը գնում է ԱԺՄ-ն վերականգնելու՝ իր նախկին պատմությունով ու փիլիսոփայությունով»:

Վազգեն Մանուկյան «Հրապարակ»

Պատմությունն իր մեջ պետք է ընդգրկի բոլոր ժամանակահատվածները, այլ ոչ թե արանքից մի քանի տարի մոնտաժ արվի, ինչպես այսօր դա նկատում ենք որոշ կուսակցությունների մոտ, որոնք ձգտում են մոռացության մատնել իրենց փոշոտ անցյալի որոշ հատվածներ: Բայց դե մարդիկ ունեն հիշողություն եւ շատ բան դեռ հիշում են: Իհարկե, բոլորս էլ հիշում ենք Վ. Մանուկյանի եւ ԱԺՄ-ի պայքարը նախկին ու ներկա իշխանությունների դեմ, սակայն հիշում եւ տեսնում ենք նաեւ, որ այդ նույն պայքարող մարդը ստացավ պետական պաշտոն եւ շատ հարմար էլ տեղավորվել է: Վարչապետն էլ «քավոր է կանգնել» իր երբեմնի կուսակցությանը: Էլ ի՞նչ դարդ ունեն:




Լրահոս