«Գազպրոմ»-ն ու թուրքական մասնավոր ընկերությունները գազի գնի շուրջ համաձայնության են եկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության աղբյուրների տվյալների համաձայն՝ օրերս համաձայնություն է ձեռք բերվել բանակցող կողմերի միջև:
Թուրքիայում, բացի պետական «Botas» ընկերության, «Գազպրոմ»-ը համագործակցում է նաև «Enerco Enerji», «Avrasya gaz» և «Akfel gas», «Bosphorus gas», «Shell Turkey», «Bati Hatti» և «Kibar Enerji» ընկերությունների հետ: 2015թ. ապրիլին «Գազպրոմ»-ն արդեն համաձայնության էր հասել այդ ընկերությունների հետ՝ 10,25% զեղչ տրամադրելու հարցում:
Սակայն 2016թ. մարտին «Enerco Enerji»-ն հայտնել էր, որ «Գազպրոմ էքսպորտ»-ը պահանջել է ներմուծողներից բարձրացնել գները, որով նրանք գազ են գնում: Պահանջը կատարելու հրաժարականից հետո ռուսական ընկերությունը սկսել է սահմանափակել վառելիքի մատակարարումը: