ԵԽԽՎ-ում կներկայացվեն խոշտանգված հայ բոլոր զինվորների նկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը: Մեր տեղեկություններով՝ նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է: ԵԽԽՎ կանոնակարգով քննարկումները երկու ֆորմատով են լինելու` հրատապ եւ ակտուալ հարց:

ԼՂՀ խնդիրը ակտուալ ֆորմատով է քննարկվելու: Իսկ դա նշանակում է, որ որեւէ բանաձեւ չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները եւ այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը:




Լրահոս