ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐ
Երեկ՝ օգոստոսի 5-ին, երգչուհի Նունե Եսայանը տոնեց իր ծննդյան 44-ամյակը: Երգչուհուն առաջինն այս առիթով հենց կեսգիշերին շնորհավորել են ամուսինն ու որդին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նունեն նշեց, որ ողջ օրվա ընթացքում բազմաթիվ շնորհավորանքներ, զանգեր ու ծաղիկներ է ստացել: Իսկ որդին՝ փոքրիկ Հենրին, իր իսկ ձեռքերով նկարած նկար է նվիրել: Երգչուհին խոստովանեց, որ այս տարի մեծ խնջույք չի կազմակերպելու, քանի որ պատրաստվում է սեպտեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում կայանալիք իր մենահամերգին:

ՄԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Արուսիկ Մկրտչյանը, որն ավելի շատ հայտնի է դիջեյ Վակցինա անունով, երեկ մայր է դարձել: Արուսիկի որդին ծնվել է սահմանված ժամկետից մեկ ամիս առաջ: Վակցինան որդուն Յուրի է անվանել, ինչպես ինքն է նշել՝ որդին կրում է իր պապիկի անունը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Հայազգի հումորիստ, ռուսաստանաբնակ Միշա Գալուստյանը ժամանել է Հայաստան: Այդ մասին նա հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: Միշան տեղադրել է լուսանկար ու վրան նշել, որ հիմա Սեւանի ափին խեցգետին է ուտում:

ԿՐԿԻՆ ԱՆԺԵԼԱ
Դերասանուհի Անժելա Սարգսյանին նորից հիշեցին, բայց այս անգամ նա ինքն է տրամադրել իր լուսանկարները «168 ժամ»-ին ու ասել, որ դեռ անցյալ տարի էր ցանկանում նման ֆոտոսեսիա կազմակերպել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: «Դեռ անցյալ տարի ուզում էինք ցորենի հասած արտում ֆոտոսեսիա անել՝ ես, քույրս եւ մեր տաղանդավոր ընկեր, լուսանկարիչ Գրիգոր Արզումանյանը, բայց չհասցրինք: Իսկ այս տարի հասցրինք ե՛ւ հասած արտում, ե՛ւ հնձած»,-ասել է Անժելա Սարգսյանը:




Լրահոս