ՀԱՐՑ. Վերջերս վթար տեղի ունեցավ, որի մեղավորը ես էի: Կցանկանայի իմանալ, թե դա ինչպես կանդրադառնա հաջորդ տարի մեքենաս ապահովագրելու ֆինանսական պարտավորության վրա: Հնարավո՞ր է՝ լինի գումարի փոփոխություն կամ հետագա փոխհատուցման ժամանակ ֆինանսական պահումներ կատարվեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն օրենքի՝ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բոնուս-մալուս համակարգը: Ըստ ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների՝ այն վարորդներին, որոնք նախորդ 270 օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր չեն եղել, եւ ապահովագրողը դրա արդյունքում չի ընդունել որոշում վնասի հատուցման վերաբերյալ, կտրամադրվի ապահովագրավճարի 3%-ի չափով զեղչ: Հակառակ դեպքում, եթե վարորդը ՃՏՊ-ի մեղավոր է եղել, եւ ապահովագրողը վնասի հատուցման որոշում է կայացրել, զեղչ չի տրամադրվում:
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ քաղաքացին գոնե ստիպված չի լինի մեքենան ապահովագրելիս հավելյալ գումար վճարել: