ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում` մայիսի 20-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք համաձայնության ենք հասել այն մասին, որ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում, որտեղ մենք կվերադառնանք նավթի և նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցի քննարկմանը»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Ավելի վաղ Մերձմոսկովյան Գորկիում տեղի էր ունեցել Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը :