
Մոտ 1 տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող “Վաղարշ և որդիներ” ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքը դեռ չի բացահայտվել: Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, “Արարատ” բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, ուղիղ գնացել էր օդանավակայան և մեկնել Հայաստանից:
“Հրապարակ” օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն հայտնաբերել չի հաջողվում: Նրա կինը թեև Հայաստանում է, սակայն ասում է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ:
Մանրամասները՝ այսօրվա համարում