
Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում պարտվեց Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելին:
Ապրիլի 13-ին ռինգ են դուրս գալու նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 56 կգ քաշային Արամ Ավագյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին