Առավոտ. Այս ծրագիրն ուղղակի մահաբեր է, թեղուտցիները շնչահեղձ են լինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լոռիի մարզի Թեղուտ գյուղի բնակիչները բողոքում են “Վալեքս” ընկերության գործունեությունից։ Այս անգամ նրանք ահազանգում են գյուղի դիմացի ճանապարհի վրա կուտակված շնչահեղձության հասցնող փոշու մասին, գրում է “Առավոտ” թերթը:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամներին (ՀԲՃ) նրանք պատմել են, որ գյուղի դիմացի ճանապարհին փոշու հսկայական ամպեր են բարձրանում, ինչն էլ բացասաբար է ազդում մարդկանց առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա։ “Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը”-նշել են թեղուտցիները։
“Առավոտիե հետ զրույցում Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանն իր մտահոգությունը հայտնեց Թեղուտ եւ Շնող համայնքներում հանքավայրի շահագործման հետ կապված՝ նկատելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանին ավելի շուտ լուրջ վնասներ է հասցնում, քան օգուտ տալիս։ “Այսօր գյուղացիների հիմնական խնդիրը փոշին է, թեեւ պայթյունները հեռու են կատարվում, այնուամենայնիվ, փոշին տարածվում է։ Հանքի շահագործման հետեւանքով գյուղի դիմացի ճանապարհով երթեւեկող մարդատար եւ բեռնատար մեքենաների բանակը մի քանի անգամ ավելացել է, իսկ ճանապարհն, բնակիչների պատմելով, ընդհանրապես չի ջրցանվում”,-ասում է Լեւոն Գալստյանը։
Նա պատմում է, որ երբ ավելի քան մեկ ամիս առաջ խումբը գտնվելիս է եղել գյուղում, այդ օրը ջրցան մեքենաներով ճանապարհը ջրելու փաստը զարմացրել է Թեղուտի մի բնակչուհու։ “Կինը գարմացել էր, ասում էր՝ երեւի շեֆի հետ կապված հարցեր կան, որ ջրում են, կամ դուք եք եկել, դրա համար են ջրում, թե չէ՝ սենց բան երբ էր եղել”,-հիշում է Լեւոն Գալստյանը։ Ըստ ՀԲՃ-ի՝ թեեւ այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործման դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու։ “Այդ ծրագիրն ուղղակի մահաբեր ծրագիր է”,- եզրափակում է Լեւոն Գալստյանը”,-գրում է “Առավոտը”:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս