Թող իմ չարածն անեն հավաքականի մյուս տղաները. Վանիկ Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Վանիկ Ավետիսյանն անհասկանալի է համարում, թե ինչու մրցավարները չհաշվեցին հրում վարժության իր մոտեցումը:

«Ինձ համար այս փոքր բրոնզե մեդալն այնքան էլ կարևոր չէր, որքան որ այն մոտեցումը, որն ըստ իմ պատկերացմամբ սխալ չէր: Իհարկե շատ եմ ուզում հասկանալ, թե որն էր հրում վարժության ժամանակ 181 կգ բարձրացնելու իմ սխալը: Ես տեսել եմ թե դատավորների ձեռքով անելը և լսել եմ զանգի ձայնը: Աստված չանի, որ այս անհասկանալի իրավիճակն անդրադառնա մյուս տղաների վրա: Թող իմ չարածն անեն հավաքականի մյուս տղաները: Պոկում վարժության ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ: Հանգստությունս և վստահությունս շատ մեծ էր, հենց դրա պատճառով չէի կարողանում առաջին մոտեցումներս անել: Իսկ երրորդ մոտեցման ժամանակ արեցին այն ինչը, որ անում եմ նաև մարզումների ժամանակ: Հրում վարժությունը սկսեցի 175 կգ, որ ապահովեինք թիմային միավորները և հանգիստ լինեինք, իսկ 181 կգ-ով ես պայքարում էի մեծ մեդալի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Վանիկ Ավետիսյանը:

Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս