Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողներին հայտնել Է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ստեղծման հարցի քննարկումը կշարունակեն հաջորդ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմնպրես»ը:
Ապրիլի սկզբին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել Է, որ ԵԱՏՄի միջկառավարական խորհրդի եւս մեկ նիստ առաջիկա երկուերեք ամսվա ընթացքում տեղի կունենա Երեւանում: «Քննարկվել են հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ Էր ճշտել երկրների դիրքորոշումը, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել եւ նոր փաստաթղթեր պատրաստել: Մասնավորապես, մենք պայմանավորվեցինք, որ միջկառավարական խորհրդի՝ Երեւանում կայանալիք հաջորդ նիստում մենք կվերադառնանք նավթի ու նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի հարցի քննարկմանը»,ասել Է Սարգսյանը՝ ամփոփելով ԵԱՏՄի միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 13-ին Մոսկվայում կայացած նիստի արդյունքները: Նրա խոսքով՝ Երեւանում կշարունակվի նաեւ երկաթուղային փոխադրումների հարցի քննարկումը:
Տիգրան Սարգսյանը նշել Է, որ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ավելի հաճախ անցկացնել նման հանդիպումներ: ԵԱՏՄն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1ից: Ներկայում ԵԱՏՄի անդամներ են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: