Մի խումբ քաղաքացիներ այժմ հավաքվել են Ազատության հրապարակում` Հայաստանում ՌԴ դեսպանատուն բոոքի ակցիայով շարժվելու նպատակով: ArmLur.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ այս պահին ներկաների թիվն այնքան էլ մեծ չէ:
Ազատության հրապարակում հավաքվածների թվում են քաղաքական գործիչներ Ստյոպա Սաֆարյանը, Տիգրան Խզմալյանը, Պարույր Հայրիկյանը և այլք: Հավելենք, որ երթից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհված զինվորների հիշատակը և սկսեցին երթը: