Հրապարակ. Դատական դեպարտամենտի աշխատակիցները գրավի դիմաց ազատվել են կալանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Պարզվում է՝ Դատական դեպարտամենտի 3 աշխատակիցների ձերբակալությունները, որի մասին մենք երեկ գրել էինք, եղել են շաբաթներ առաջ, սակայն խնամքով թաքցվել են։ Դեռևս հուլիսի 16-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Օրեր անց, հուլիսի 19-ին, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Քրօր. 314 հոդվածով (Պաշտոնեական կեղծիք), 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 և նույն հոդվածի 2-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Հուլիսի 25-ին գործը քննչական վարչությունից տեղափոխվել է Քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով վարչություն։
 
Որից հետո օրեր անց՝ հուլիսի 31-ին, մյուս երկուսը՝ Բագրատ Արիկյանցը և Արսեն Միրզոյանը, հրավիրվել են հարցաքննության։ Արիկյանցը հարցաքննության չի ներկայացել, և նրա նկատմամբ բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Նույն օրը ձերբակալվել է նաև Արսեն Միրզոյանը՝ Քրօր. 308 և 314 հոդվածների առաջին մասերի կասկածանքով։ Իսկ երկու օր անց նույն հոդվածներով նրան մեղադրանք է առաջադրվել, ապա նաև, որպես խափանման միջոց, 1 միլիոն դրամ գրավ է կիրառվել։ Գրավ է կիրառվել նաև Արմեն Ավագյանի նկատմամբ։ Ուշագրավ է, որ խափանման միջոցի ընտրության հարցում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն ակնհայտ ,խտրականե մոտեցում է ցուցաբերել Դատական դեպարտամենտի աշխատակիցների նկատմամբ։ Մեր դատարանները, անգամ չնչին հանցագործության պարագայում երկամսյա կալանք են նշանակում՝ չկիրառելով որևէ այլ խափանման մի-,գրում է թերթը։
 
Մանրամասները՝ այսօրվա համարում:
 




Լրահոս