Դանակահարություն ԵՊՀ-ի բակում. 21-ամյա երիտասարդը սպանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Սևան քաղաքի բնակիչ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` 21-ամյա երիտասարդի սպանության համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. ապրիլի 08-ին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել է:

Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատ Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել ԵՊՀ-ին հարող տարածքում։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ-ին հարող տարածքում անձնական հարցեր պարզաբանելու նպատակով Ա.Աբրահամյանի հետ հանդիպել է Սևան քաղաքի բնակիչ Գ.Սարգսյանը, որին ներկա են եղել նաև երկու երիտասարդների ընկերները։

Գ.Սարգսյանի առաջարկով՝ Ա.Աբրահամյանի հետ առանձնացել են՝ զրույցն առանձին պայմաններում շարունակելու: Ըստ ձեռք բերված ապացույցների՝ հասնելով «Կենսաբանության» ֆակուլտետի մասնաշենքի հետնամասի մոտ՝ Գ.Սարգսյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ա.Աբրահամյանի կենսականորեն կարևոր օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս