«Վերջ կեղծ դաշնակցին». ցուցարարները հասան ԱԳՆ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, մի խումբ ցուցարարներ այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում` երթով դեպի ՌԴ դեսպանատուն շարժվելու համար:  Ցուցարարները  նաև երթով հասան կառավարության շենքի մոտ, որտեղ արդեն ոստիկանները դիրքավորվել են`  շենքը փակելով:

Հավելենք, որ երթը հանգիստ է անցնում և ոստիկանների հետ շփումներում որևէ խոչընդոտ դեռ չի առաջացել: «Եթե վարչապետը մեզ զենք վաճառող երկրի ղեկավարի հետ է հանդիպում, ուրեմն այլևս կարող է չվերադառնալ: Ամոթ, ամոթ», – վանկարկում են ցուցարարները:

Հավելենք, որ այս պահին ցուցարարներն արդեն ԱԳՆ շենքի մոտ են և վանկարկում են «Էդիկ ուր ես»: Նրանց, սակայն, թույլ չեն տալիս մոտենալ դեսպանատան շենքին և այս պահին բանակցություններ են ընթանում:

13000505_1173149672725082_1010667865_o

12999591_1173149666058416_1121341960_o

12991806_1173150676058315_1659707374_o

13009780_1173150672724982_984612271_o




Լրահոս