Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-16-ն աշխատանքային այցով կմեկի Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լեհաստանի Սենատի եւ Սեյմի ղեկավար կազմերի հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունն ապրիլի 15-ին Պոզնանում կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին:




Լրահոս