
Ինչպես արդեն հայտնել էինք, մի խումբ ցուցարարներ այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում` երթով դեպի ՌԴ դեսպանատուն շարժվելու համար:
Այս պահին ցուցարարները գտնվում են ՌԴ դեսպանատան շենքի դիմաց:
«Ամոթ ռազմական դաշնակցին», «Պետք է ազատվել նաև դավաճան իշխանություններից»: Ակտիվիստները հանդես էին գալիս նման վանկարկումներով:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը ելույթ ունեցավ` կոչ անելով սփյուռքահայերին նույնպես բողոքի ցույց անել ՌԴ դեսպանատների դիմաց, քանի որ Ռուսաստանն է այն երկիրը, որը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: