Արցախին օգնությունը շարունակվում է. տեխնիկայով բեռնավորված մեքենա է ուղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ֆինանսների նախարարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին նվիրատվությունները շարունակվում են: Շարքային քաղաքացիներից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հայտնի մարդիկ ամեն գնով ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Արցախի պաշտպանության համար հավաքվող ֆոնդին: Բացի ֆինանսական միջոցների փոխանցումից շատ ընկերություններ, անահատներ էլ նյութական այլ օգնություն են տրամադրում Արցախին:

«ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը տեխնիկայով բեռնավորված մի մեծ մեքենա է ուղարկել Արցախ: Մասնավորապես, Արցախ է ուղարկվել 31 հատ հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, տուներներ, արդուկ, թեյնիկ և նմանատիպ այլ տեխնիկա:




Լրահոս