Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14­-ին ժամանելու է Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14-­ին ժամանելու է Հայաստանի Հանրապետություն` հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀԱՊԿ լրատվական ծառայությունը: Ապրիլի 14-­15­ը տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Հայաստան:

Այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի ՀՀ Նախագահ, հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Գլխավոր քարտուղարը կտեղեկացնի կազմակերպության կանոնադրական մարմինների` արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և անվտանգության կոմիտեների քարտուղարների հանդիպումների նախապատրաստման մասին, որոնք նախանշված են Երևանում հունիս­հուլիս ժամանակահատվածում: Նա նաև կզեկուցի կազմակերպության ընթացիկ գործունեության և ՀԱՊԿ նստաշրջանի 2015 թվականի սեպտեմբերի ու դեկտեմբերի որոշումների իրականացման պլանի մասին: Կքննարկվի նաև իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, որը սրվել է ապրիլի սկզբին»,­ -ասված է ՀԱՊԿ հաղորդագրությունում:




Լրահոս