
Օգոստոսի 8-ին, ժամը 17.22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի “Կոտավար” ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում ,Մոսկվիչ ԻԺ-2715ե մակնիշի 20 ՕՕ 158 պետհամարանիշով ավտոմեքենայի ( վարորդ Ռ.Մ.) բեռնախցիկում պայթել է հեղուկ գազի բալոն (50 կգ):
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մինչ օպերատիվ խմբի կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր: Մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: