Ադրբեջանական կողմի վայրագությունների հարցը ներկայացվել է ՄԱԿ­-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված վայրագությունների վերաբերյալ իրավական գործընթացի մեկնարկը տրված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ խնդրի առնչությամբ համապատասխան փաստաթղթերը և նամակն ներկայացվել է ՄԱԿ-­ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ:

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ապրիլի 2-­13­-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում զոհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չորս քաղաքացի:




Լրահոս