Զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված, ինչը չի կարելի ասել զոհված շարքային զինվորների դեպքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրը: ՀՀ օրենսդրությամբ զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված: Սակայն նույնը չի կարելի ասել նաեւ զոհված շարքային զինվորների ընտանիքների դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրել է զոհված շարքային զինվորների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների չափերը: Պարզվում է՝ կենսաթոշակը վճարվում է միայն զոհված այն շարքային զինվորների ընտանիքներին, որոնք իրենց խնամքին ամուսին, երեխաներ կամ ծնողներ են ունեցել: Այսինքն՝ զոհված զինվորի աշխատունակ ծնողներին կենսաթոշակ չի վճարվում: Իսկ վճարվելու դեպքում էլ այդ գումարի չափը՝ ընտանիքի մեկ անդամի հաշվարկով, կազմում է 24 հազար դրամ: Համաձայնեք՝ այս հարցը հրատապ լուծման կարիք է զգում: Օր առաջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս