«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ 10 օր 10 անհայտ կորածներից ոչ մի լուր չկա։ Երեկվա մեր հրապարակումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել զինկոմիսարիատներից մեկը՝ ճշտելու անհայտ կորածների տվյալները։ Կատարված համապատասխան ստուգումներից հետո պարզվել է, որ 10 անհայտ կորածներից 9-ը ողջ են, գտնվում են իրենց ծառայության վայրում։ Պարզապես տեխնիկական դժվարությունների պատճառով հնարավոր չի եղել ժամանակին տեղեկացնել հարազատներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։