
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 8-ին, ժամը 22.00-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հայկուշ Ս.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Գրաչեւսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի /մարմնական վնասվածք պատճառելը/ մեղադրանքով: