Ապրիլի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև երկու երկրների առաջնորդները համոզմունք են հայտնել բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում շփման գծում վերջին իրադարձություններն ու ներկայիս իրավիճակը: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ երկկողմ և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: