
Երեւանի Հասրաթյան փողոցում՝ նախկին “Շիրակ” սուպերմարկետի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 11-ի առավոտյան “Օպել” մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ Ա. Վշտունու փողոցի թիվ 73 շենքի մոտակայքում այրվել է “Օպել” մակնիշի 33 ՍՏ 178 համարանիշի (վարորդ` Մ.Ս.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: