Չեխիայի հայերը կանցկացնեն բողոքի ցույց` ընդդեմ ադրբեջանական սադրիչ գործողությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի հայկական համայնքը ապրիլի 16­-ին Պրահայում կանցկացնի բողոքի ցույց` ընդդեմ Ադրբեջանի սադրիչ գործողությունների: Բողոքի ցույցը նախաձեռնել է «Ուրարտու հայ չեխական միություն»­ը: Միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը «Արմենպրես»­ին տեղեկացրեց, որ իրենց միացել են տեղական 10 այլ հայկական կազմակերպություններ: Բողոքի ակցիան անցկացվելու է Պրահայի Ստառոմեստսկի հրապարակում: Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին:

«Վայրը պատահական չէ ընտրված, այդ հրապարակը միշտ աչքի է ընկնում մեծ թվով զբոսաշրջիկների այցելությամբ: Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետ կապված: Պետք է միջազգային հանրությունն արժանի գնահատական տա Ադրբեջանի քայլերին»,­ասաց Ալեքսանդր Սարգսյանը: Բողոքի երթի մասնակիցները հրապարակից շարժվելու են դեպի Եվրախորհրդարանի ներկայացուցչություն և Չեխիայում ՌԴ դեսպանատուն:

«Մեր պահանջն է նախ դադարեցնել զինել ագրեսորին: Նրանք, ովքեր զենքերը վաճառում են Ադրբեջանին, մի օր կրակելու են հենց իրենց ուղղությամբ: Այս և նման այլ լոզունգներով մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու Ռուսաստանի դեսպանատան մոտ: Եվրախորհդից էլ պահանջելու ենք իրերը կոչել իրենց անուններով, բարձրաձայնել, թե ով է նախաձեռնողը և համարժեք գնահատական տալ»: Հայկական համայնքը ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ նամակ է ուղարկել իշխանության տարբեր ճյուղերի ղեկավարներին:




Լրահոս