Հակառակորդի համարձակությունը գալիս է մեկ պատճառով. նրանք շատ լավ գիտեն, որ այսօր Հայաստանի նախագահի աթոռը զավթած անձնավորությունն ամեն ինչ անելու է, որ լայնածավալ պատերազմ չլինի և հակառակորդն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, այս մասին նշեց Ժիրայր Սէֆիլյանը:
«Մեր զինվորների արիության պատճառով նրանց ծրագրերը չիրականացան: Նույնիսկ Արցախյան ազատամարտի տարիներին չեմ հիշում, որ մեկ կամ երկու օրվա ընթացքում այդքան զոհ տայինք», – նշեց նա:
Նրա խոսքով` հակառակորդին հաջողվեց բնակչությանը պարտադրել հեռանալ մի քանի բնակավայրից: «Միայն այս կատարվածով բավական դժվար է լինելու նույն բնակիչները նախկին հանգստությամբ վերադառնան նույն բնակավայրերը և բնակվեն», – հավելեց նա: