Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա նահանգի դատարանը Հիլվան քաղաքի 5 բնակչի է ձերբակալել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կասկածանքով, փոխանցում է DHA գործակալությունը:
Ավելի վաղ ոստիկանությունը ևս 6 կասկածյալի էր բերման ենթարկել:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները վիրավորել են Էրդողանին սոցիալական ցանցերում: Բացի այդ, նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը քարոզելու համար:
Ավելի վաղ Էրդողանը բողոք էր ներկայացրել Մայնցի դատախազություն իրեն ծաղրած գերմանացի երգիծաբանի դեմ: