Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով դատական նիստը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրւջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրոդմասցի Լյովիկ) և նրա ընկերներ Դրաստամատ Թադևոսյանի և Մովսես Նազարյանցի սպանության գործով դատական քննությունը:

Այսօրվա նիստին ներկայացել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը, ով հայտնեց, որ տուժող Լևոն Ղազարյանի կինը` Աննա Հարությունյանը, խնդրել է իրեն ներկայացնել իր շահերը դատարանում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրեց տրամադրել 20 աշխատանքային օր ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը հաջորդ դատական նիստ նշանակեց մայիսի 3-ին` հավելելով, որ այսուհետ յուրաքանչյուր երեքշաբթի այս գործով դատական նիստ է նշանակվելու:

Հավելենք, որ այսօրվա նիստին ներկայացել էր վկաներից միայն մեկը: Մյուս վկաների չներկայանոլու պատճառն անհայտ է:

13009789_1173610419345674_1366745443_o

13000395_1173610426012340_13546716_o

13000655_1173610416012341_1409080869_o

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս