
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հաղթանակ տոնեց Եվրոպայի 2015 թ.-ի առաջնության ընտրական փուլում՝ Ղազախստանի հետ խաղում:
Մեր ընտրանին նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը առաջին խաղակեսի 4-րդ րոպեին հեղինակեց Գագիկ Պողոսյանը: