
Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչությունում օգոստոսի 11-ի երեկոյան, Օշական գյուղի բնակչից ահազանգ է ստացվել, որ գյուղի մոտակայքում՝ ցորենի դաշտն այրելուց վառվել է գյուղի բնակիչ 76-ամյա Ռ. Ա.-ն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային ոստիկանության վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. օգոստոսի 10-ին ժամը 19.00-ից ժամը 20.00-ի սահմաններում Ռ. Ա.-ն Օշական գյուղի “Վերին Զորք”ե կոչվող այգիներում, իրեն պատկանող ցորենի արտում հարդը այրելիս ստորին վերջույթների շրջանում ստացել է այրվածքներ եւ մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են դեպքի հանգամանքները: