ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոր է վերադարձել Արցախից, որտեղ մեկնել էր ՀՀ ԱԺ պատվիրակության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զուրաբյանը նշեց, որ Ստեփանակերտում մի շարք հանդիպումներ և քննարկումներ են ունեցել, այդ թվում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Միասնականությունը միասնականություն, բայց պետք է իշխանության կողմից քայլեր արվեն դեպի ժողովորդը», – նշեց Զուրաբյանը: Նա ընդգծեց, որ այժմ իրավիճակը վերահսկելի է:
Զուրաբյանն ասաց, որ ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումները սկսվել էին դեռևս ապրիլյան պատերազմից առաջ, սակայն նա ընդգծեց, որ նման քննարկումները կարևոր թեստ են: «Պետք է պատրաստ լինենք արմատական փոփոխությունների», – հայտարարեց նա: