Ռուսաստանը Թուրքիային իր բարեկամն է համարում. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է աշխարհի մի շարք երկրների հետ բարեկամական հարաբերությունների մասին:

«Մենք թշնամական շրջանակում չենք գտնվում, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք աշխարհի մի շարք երկրների հետ»,-ասել է Պուտինը:

«Թուրքիան ևս մեր բարեկամն է, իսկ թուրք ժողովուրդը՝ բարեկամական ժողովուրդ»,-նշել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չնայած դրան՝ «առկա են տարաձայնություններ մի շարք քաղաքական գործիչների հետ»:




Լրահոս